Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանը մտադիր է հաջորդ տարի կորոնավիրուսի դեմ ավելի քան 5 միլիարդ պատվաստանյութ արտադրել աշխարհի երկրների համար եւ կոչ է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հնարավորինս արագ ճանաչել հնդկական արտադրության պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ Մեծ Քսանի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հնդկաստանը միշտ լուրջ է վերաբերվել իր գլոբալ պարտավորություններին: Ես այսօր ցանկանում եմ ասել, որ Հնդկաստանը պատրաստվում է արտադրել ավելի քան 5 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ: Հնդկաստանի այդ պարտավորությունը մեծ նշանակություն կունենա կորոնավիրուսով համաշխարհային վարակը կանխարգելելու համար: Հետեւապես, անհրաժեշտ է, որ հնդկական պատվաստանյութերը ճանաչվեն ԱՀԿ-ի կողմից հնարավորինս արագ»,-Մոդիի խոսքերը մեջբերում է հանրապետության ԱԳՆ-ն:
Վարչապետը հիշեցրել է, որ իր երկիրը մատակարարել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցներ ավելի քան 150 երկրներին եւ մեծ ներդրում է ունեցել համաշխարհային անվտանգությունը բարձրացնելու եւ վիրուսի հետագա մուտացիայի շանսերը նվազեցնելու հարցում:
Հնդկաստանի վարչապետը նաեւ հարց է բարձրաձայնել միջազգային բեռնափոխադրումները պարզեցնելու եւ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման մեխանիզմի մասին: