|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
2013 թվականի ՌԴ քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն պատրաստվում է կենսաօղի արտադրել Ռուսաստանում` էկոլոգիապես մաքուր մթերքիի եւ աղբյուրների ջրերից. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Դա կլինի թունդ ակլոհոլային խմիչք արտադրելու իմ առաջին փորձը եւ հուսով եմ` հաջող: Համենայն դեպս, կցանկանայի, որ որքան կարելի է շատ մարդ ալկոհոլային խմիչքներից նախընտրեր գինին: Դա տոն-ըմպելիք է»,- ասել է դերասանը Սարատով այցի ժամանակ:
Դեպարդիեն մտադիր է նաեւ Ռուսաստանում «Ժերար» ռեստորանների ցանց բացել, որտեղ, ըստ նրա, կլինի «պարզ սնունդ եւ հարմարավետ մթնոլորտ»:
Դերասանի մեկ նախաձեռնություն եւս` խոհանոցային աքսեսուարների արտադրություն: Սարատովում նա ցուցադրել է իր անունով խոհանոցային կահույք, որի ստեղծման աշխատանքներին անձամբ մասնակցել է: