կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-31 10:20
Հասարակություն

ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցավ այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում

ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցավ այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում

Հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Այս մասին հայտնում են ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության ֆեյսբուքյան էջում:

«Խաչքարի օծում Պաշտպանության Բանակում

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին Պաշտպանության բանակի զորմասերից մեկում տեղի ունեցավ 44 օրյա պատերազմի ընթացքում այդ զորամասից 39 զոհված հրետանավորների հիշատակին նվիրված խաչքարի օծում: Խաչքարի տեղադրման նախաձեռնությունը Կարապետյան ընտանիքինն էր, որին իրենց աջակցությունն էին բերել զորամասի հրամկազն ու զինծառայողները:

Օծման կարգը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրհամայանի ձեռամբ: 

Քարոզով դիմելով արարողության մասնակիցներին՝ Սրբազան հայրը նշեց, որ պատերազմը մի արհավիրք է, որը պատուհասեց Արցախ աշխարհին շուրջ մեկ տարի առաջ և խախտեց մեր խաղաղությունը: Այս օրերին մենք հիշտակում ենք մեր նահատակ զինվորների մահվան առաջին տարելիցը և նրանց հիշատակին կանգնեցում խաչքարեր՝ հանձն առնելով վառ պահել նրանց հիշատակը և շարունակել կիսատ թողած գործը: Շարունակել ոչ միայն ծառայության ժամանակ, այլև դրա ավարտից հետո՝ յուրաքանչյուրս մեր բաժին նպաստը բերելով հայրենիք զորացման սրբազան առաքելությանը:

Հավարտ օծման արարողության հոգեհանգստյան աղոթք բարձրացվեց առ Աստված` մեր քաջարի զինվորների հոգու հանգստության համար»: