Փոխարժեքներ
19 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Պատերազմի 33-րդ օրը թշնամին արդեն անառիկ համարվող բերդաքաղաք Շուշիի մատույցներում էր։ Թերևս այս օրից կարելի է տալ Շուշիի անկման առեղծվածի մեկնարկը։ Առաջին անգամ հենց այս օրը Արայիկ Հարությունյանն անհասկանալի ժպիտով Սուրբ Ղազնաչեցոցի մոտից ահազանգեց՝ «Թշնամին առավելագույնը Շուշիից 5 կմ-ի վրա է»։
Հարությունյանն ասում է՝ «Ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Արցախին։ Նույն Հարությունյանը շարունակում է մինչև այսօր բզկտված Արցախի նախագահ համարվել և համագործակցել Արցախի 75 տոկոսը հանձնած իշխանության հետ։ Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունից հետո Արծրունը շտապեց հանգստացնել․
Երևի թե սոցցացներում, բազմոցից պատերազմ վարողների համար Արծրունի մեկնաբանությունը սփոփող էր։ Բայց քարտեզին ուշադիր լինելու դեպքում, հարցեր ավելի ու ավելի շատ են առաջանում, ինչպե՞ս թշնամին հասավ Շուշի։
Տեսնենք, թե ինչ էր կատարվում սահմանին այդ օրը․ թշնամին ինտենսիվ կերպով խաղաղ բնակավայրերն էր հրթիռակոծում, օգտագործում էր ռազմական ավիցիա․․․ ներկայացվում էր նաև, որ հայկական կողմը շարունակում էր ոչնչացնել ադրբեջանական զինտեխնիկան․․․ և իհարկե օրվա վերաբեյալ իր ամփոփոիչ խոսքն էր ասում Արծրուն Հովհաննիսյանը։
Մինչ հայկական կողմը զբաղված էր գլուխգովան ճառերով, թշնամին շարունակում էր Վիդեոապացույցներ ներկայացնել Կուբաթլուի շրջանի գյուղերի գրավումից, հայկական կողմից գրավված զինտեխնիկայից:
Երիկարաշունչ և դաժան պատերազմի ավարտի սպասլեիքով ավարտվեց նաև 33-րդ օրը։ Բոլորն անխտիր, անկախ քարտեզի պատկերից, ցանկանում էին հավատալ, որ հաղթելու ենք, դա էր նաև հրամցնում մեզ Արծրունը, և անգամ չհավատացողները ցանկանում էին հավատալ Արծրունին․․․
Պատերազմի 33-րդ օրվա մասին մանրամասն՝ տեսանյութում։
Պատերազմի 32-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։