Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի Հանրապետության վրա, ու սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը, որը ձգվեց 44 օր։
Պատերազմի ամբողջ ընթացքի, մարտադաշտում և դիվանագիտության մեջ կատարվողի մասին շատ բան լայն հանրությանը հայտնի չէ, որովհետև պատերազմն ընթացավ «ՀԱՂԹԵԼՈւ ԵՆՔ» բթացնող հայտարարությունների ներքո, արգելվեցին հրապարակումները, տուգանքի արձանագրումների տակ լռեցվեց մամուլը, և սկսեցին միայն պաշտոնական տեղեկություններ ողողել համացանցը։ Բթացվեց հանրության զգոնությունը։ Եվ այն պահին, երբ ժողովրդին թվում էր, թե հայկական ուժերը ազատագրել են նաև Դաշտային Ղարաբաղը, անսպասելիորեն հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի անունից ստորագրում է կապիտուլյացիա, որով հանձնում է անգամ այն, ինչը մեր զինված ուժերը արյունով պահել էին։
«44 օրյա․ պլանավորած պարտություն»․ այսպես է կոչվում Yerevan.Today-ի նախագիծը, որում ներկայացնում ենք պատերազմի 44-օրյա ողջ ընթացքը՝ այն ամենը, ինչ մատուցվում էր հանրությանը՝ լրատվամիջոցների, հասարակական-քաղաքական, զինվորական գործիչների վրա ճնշում բանեցնելով, որպեսզի իրականությունը թաքցվի հանրությունից։
Պատերազմի յուրաքանչյուր օրը կներկայացնենք մեկ տեսանյութով։ Տեսանյութում այն ամենն է, ինչ տեսել և ապրել ենք այդ օրերին՝ պաշտոնական հրապարակումներով, և փոքր մասն այն ամենի, ինչը թաքցվում էր հանրությունից։
Պատերազմի 1-ին օրը․ սեպտեմբերի 27
2020թ․ Սեպտեմբերի 27-ին, 7։10 րոպեին Ադրբեջանը ողջ շփման գծով սկսեց պատերազմը, հրթիռակոծվեցին նաև բնակավայրերը։ Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ։
Ավելի ուշ կպարզվեր, որ Ադրբեջանին կայծակնային արագությամբ հաջողվել է շարքից հանել ողջ հակաօդային պաշտպանության համակարգը, որի մասին պաշտոնական աղբյուրները հանրությանը չէին ասում, և որը մինչև պատերազմի ավարտն այդպես էլ մնաց բաց։
Արցախում Արայիկ Հարությունյանը, Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին ռազմական դրություն, երկրում ընդհանուր զորահավաք հայտարարելու հայտարարություն տարածեցին, կոչեցին կամավորագրվել։
ՊՆ խոսնակը պատերազմի առաջին օրը հայտարարեց, որ հայկական կողը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ, 3 ԱԹՍ, 3 տանկ, բազմաթիվ զոհեր պատճառել թշնամուն։
Պատերազմի առաջին օրը Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ամբիոնից խիստ տարօրինակ, կասկածելի ու դատապարտելի հայտարարությամբ հանդես եկավ․ «Եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, անկախ ելքից, մենք մեզ պարտված չենք համարի»։ Հենց սկզբից Նիկոլ Փաշինյանն ազդարարեց պլանավորած պարտության մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։