Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի սեպտեմբերի 30-ի գիշերը, այսինքն՝ պատերազմի 4-րդ օրը, հայկական բանակը, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, զգետնեց ադրբեջանական 2 հարվածային ԱԹՍ։ Օրը բացվեց թուրքական F-16 համակարգերի, ադրբեջանական ՍՈւ-25 տիպի գրոհիչների, «Բայրաքթար»-երի ռմբակոծություններով։ Մենք խոցեցինք ադրբեջանական մեծաթիվ կենդանի ուժերի, շարքից դուրս հանեցինք «ՏՕՍ-1Ա» ռազմական տեխնիկա, «Սմերչ» և «Ուրագան» տիպի ռեակտիվ կայանքներ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտնեց, որ պատերազմի առաջին 4 օրվա ընթացքում հայկական զինված ուժերի կողմից խոցվել է Ադրբեջանական այնքան ռազմական տեխնիկա, որքան արցախյան առաջին պատերազմի ժամանակ, իսկ ռազմաճակատում նույն վիճակն է, թշնամին առաջ չի կարողանում գալ։ Օրվա վերջում նաև հրապարակվեց 23 հայ զոհված զինվորի անուն։
Այդ օրը փիարվել շարունակեց վարչապետի ընտանիքը․ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրեց, թե՝ տղային ասել է՝ շորերդ հագի գնա կռիվ․ «Քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա»։ Հետո պարբերաբար Աշոտի մասին գրառումներ էին անում իմքայլական պատգամավորները, մասնավորապես՝ ինչպես էին բոլորը փախչում, իսկ ինքը մենակ մնում էր գրադի հարվածների տակ՝ հընթացս ծնկաչոք աղերսելով չլքել պոստը։
Այդ օրը նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու գրեց. «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա։ Չշշկռեք»։ Արի ու տես, որ շշկռեցին։
Թե ինչ իրավիճակ էր իրականում և ըստ ՀՀ պաշտոնական քարոզչության, այդ մասին՝ տեսանյութում։
Պատերազմի երրորդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։