Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
44-օրյա պատերազմի երկրորդ օրը, կարելի է ասել, ոչնչով չէր տարբերվում առաջին օրից՝ քարոզչական առումով։ Օրը բացվել էր Արծրուն Հովհաննիսյանի «Հաղթելու ենք» գրառմամբ։ Թեև մարտի դաշտում տարբերությունն ակնհայտ էր՝ թշնամին առաջ էր գալիս, իր ճամփին ավերելով ամեն ինչ, սակայն այդ մասին ՊՆ-ն չէր հայտնում։։
Հակառակորդը հրապարակում էր հայկական գյուղերի գրավման տեսանյութեր, հայկական տեխնիկայի խոցման կադրեր, իսկ ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, թե «Իլյուշը ստում է», չկա էդպիսի բան։
Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Մատաղիս-Թալիշ հատվածներում, հայկական կողմը ոչնչացրել է 22 տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ գրեց, թե գիշերը պաշտպանության բանակը մի քանի փայլուն ռազմական գործողություն է իրականացրել՝ վերականգնելով կորցրած դիրքերը և ավելին՝ առաջխաղացում գրանցել։
Իսկ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակեց սեպտեմբերի 28-ին նահատակված 43 քաջերի անուն։ Այդ ժամանակ մարտիրոսվածների այդ թիվը ահռելի էր, չէինք մտածում, որ դա փոխվելու է հազարների։ Կան հիմնավոր կասկածներ, որ այդ պահին իսկ զոհվածների փոքր թիվ էր նշվում։
Պատերազմի երկրորդ օրը ամփոփ՝ տեսանյութում։