Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսի վերընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը կալանքի տակ է, պատասխանել է Hraparak.am-ի հարցերին։
Առուշ Առուշանյանի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
- Սպասելի՞ էր, որ նման արդյունքներով կհաղթեք իշխանություններին:
- Այսպես պատասխանեմ` մենք այս ընթացքում հասարակության հետ մշտապես շփվել ենք միասնական ընտանիքի սկզբունքով և երբեք «սև ու սպիտակ» կամ «մերոնքական-ձերոնքական» չենք արել։ Աշխատել ենք արդար, անմնացորդ նվիրվածությամբ, ուստի Աստծո կամոք եղավ այն, ինչ պետք է լիներ։
-Եթե այս ընտրություններին էլ առաջադրվեիք «Հայաստան» դաշինքի կողմից, հաղթանակ կունենայի՞ք:
- Կարծում եմ՝ պատկերը նույնը կլիներ։
- Տեղյա՞կ եք, որ մարզպետը և նրա մերձավորները Ձեր օգտին են աշխատել, Ձեր «քավորության» մասին է խոսվում:
- Կարող եմ միանշանակ ասել, որ դա իրականությանը չի համապատասխանում։
- ՔՊ թեկնածուն ընտրություններից հետո հայտարարեց, որ Գորիսն է պարտվել, ոչ թե ինքը։ Ըստ Ձեզ, ի՞նչ է նկատի ունեցել:
- Նախ արձանագրենք որ Գորիսը երբեք և ոչ մի ժամանակաշրջանում չի պարտվել և չի էլ պարտվելու, իսկ ինչ վերաբերում է այդ անձի հայտարարությանը, ապա արժանի չեմ համարում նման անպատիվ հայտարարությունը մեկնաբանել:
- Ձեզ չընտրողներին ի՞նչ կուզեք փոխանցել:
- Մենք միասնական ընտանիք ենք, միշտ ունեցել ենք կառուցողական հարաբերություններ, որոնք, անշուշտ, շարունակելու ենք:
- Եթե իշխանությունը, այդուհանդերձ, Ձեզ շարունակի պահել անազատության մեջ, համայնքի ղեկավարումը չի՞ տապալվի:
- Իհարկե, ոչ, ավելին ասեմ` ես կալանավայրից արդեն 3 ամսից ավելի՝ ղեկավարում եմ Գորիս համայնքը և համոզված եմ, որ շուտով արդարությունը կվերականգնվի, և ես, գտնվելով ազատության մեջ, նույն ոգով կշարունակեմ ղեկավարել Գորիս համայնքը:
- Ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին է խոսվում, որ իշխանությունը Ձեզ «թողեց» Գորիսը, բայց Դուք էլ այսուհետ չպետք է խոչընդոտեք անվտանգային հարցերին։ Նման խոսակցություններ կան, ի՞նչ կասեք։
- Նախ եկեք մի բան ֆիքսենք` ես երբեք չեմ պայմանավորվում, իսկ ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա եթե նկատի ունեք քննարկվող «միջանցքի» կամ նվեր տված ճանապարհի և Սև լճի հարցերը, ապա վստահ կարող եմ ասել, որ մինչև վերջ պայքարելու եմ մեր պատմական հայրենիքը վերադարձնելու ուղղությամբ: