Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 19-ին ընդունել է 2021 թվականի ընդլայնման փաթեթը, որը մանրամասն գնահատում է Արևմտյան Բալկանների և Թուրքիայի՝ Եվրոպական Միությանը անդամակցելու ճանապարհին գրանցած առաջընթացի վիճակը:
16 տարի առաջ անդամակցության բանակցությունների մեկնարկից ի վեր Թուրքիայի համար ամենակարևոր տարեկան զեկույցներից մեկում Եվրամիության գործադիր իշխանությունն ասել է, որ դաշինքին միանալու՝ Անկարայի հայտը «խցանվել է»՝ երկրում հայտնաբերված ժողովրդավարական լուրջ թերությունների ֆոնին. հաղորդում է GazeteDuvar-ը:
Եվրահանձնաժողովը բացատրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել «ժողովրդավարության և օրենքի գերակայության շարունակական ոչնչացման լույսի ներքո և անտեսել է անցյալ տարի արված՝ ԵՄ առաջարկությունները»:
Զեկույցում նաև առաջին անգամ է նշվում, որ Անկարան լուրջ չի վերաբերվում ԵՄ-ի առաջարկած բարեփոխումներին, թեև Էրդողանը վերահաստատել է իր վճռականությունը՝ լիիրավ անդամակցության հասնել ապրիլին, երբ երկու կողմն էլ փորձեցին բարելավել լարվածությունը:
«Ներկայիս պայմաններում Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի մտել են փակուղի»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցը նշում է նաև, որ Թուրքիայում տեղի է ունենում դատական իշխանության անկախության էրոզիա:
Իր հերթին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զեկույցը ցուցադրում է ԵՄ-ի «երկակի ստանդարտները», և իրենք մերժում են «անարդար քննադատությունն ու անհիմն պնդումները»: ԱԳՆ-ն դաշինքին մեղադրել է Թուրքիային տված խոստումներն ու պարտավորությունները չկատարելու մեջ:
«Թուրքիան հավատարիմ է իր ռազմավարական ընտրությանը ամենավճռական ձևով՝ ԵՄ լիիրավ անդամակցությանը: Ճիշտ կլինի, եթե ԵՄ-ն, հաշվի առնելով մեր ընդհանուր շահերը, դիտարկի Թուրքիան որպես թեկնածու երկիր, որը բանակցում է, այլ ոչ թե որպես գործընկեր, որի հետ մենք կարող ենք փոխշահավետ հարաբերություններ պահպանել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 18-ին Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական արտաքին կապերի ծառայությունը կպատրաստի հնարավոր միջոցառումների ցանկը՝ ի պատասխան Անկարայի կողմից Կիպրոսի հյուսիսում գտնվող Վարոշա փակ քաղաքի մասնակի բացմանը և Թուրքիայի գործողություններին Միջերկրական ծովի արևելյան հատվածում։