|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանի Հանրապետություն ասելով՝ առաջին հերթին մենք նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է տեղորոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր տեղը՝ արևի տակ, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը. ԱԱԾ սահմանապահ զորքերի օրվան նվիրված միջոցառմանը ելույթն այսպես սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց` սահմանապահ ծառայությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, և հայտնի հանգամանքների բերումով` սահմանապահ լինելը ոչ միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն։ Իսկ այդ առաքելությունը, նշեց նա, պատվով են կատարում սահմանապահ զորքերի ծառայողները։
«Մեր երկրում այսօր դե ֆակտո գոյություն ունի «սահմանապահ բնակավայր» հասկացությունը, և այդ առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև զինված ուժերի ու ժողովրդի համար»,- հավելեց վարչապետը: