կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 10:44
Հասարակություն

Հայաստանի սահմանապահի օրն է

Հայաստանի սահմանապահի օրն է

Ապրիլի 26-ին Հայաստանում նշվում է սահմանապահի օրը: Տոնը նշվում է 2007-ից սկսած՝ երկրի նախագահի հրամանագրով։ 1994-ի ապրիլի 26-ին ներկայացվել է «Պետական սահմանի մասին» օրենքի նախագիծը, իսկ ընդունվել է այն 2001-ի նոյեմբերի 20-ին։

ՀՀ սահմանապահ զորքերի խնդիրն է պաշտպանել ՀՀ պետական սահմանը, պետական սահմանին ապահովել ՀՀ անվտանգությունն ու անկախությունը, իրականացնել սահմանային հսկողություն՝ պետական սահմանի անցակետերում, իրականացնել պետական սահմանի ռեժիմն ու սահմանապահ ռեժիմը։ Հայկական սահմանապահ զորքերը ընդգրկված են Ազգային անվտանգության ծառայության համակարգում, իսկ ԱՊՀ հարավային սահմանների պաշտպանությունն իրականացվում է ռուս գործընկերների հետ համատեղ։