|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: