Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
ՀՀ պաշտպանության նախարարի 2 տեղակալներից մեկը նախկին ոստիկան է, մյուսը ներկայացնում է ֆինանսական բլոկը։ Անձնական առումով որևէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց պատերազմի ժամանակ Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքում գտնվող անձը բանակում չի ծառայել։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառանալով հարցին, թե Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանը բանակում չի ծառայել։
«Հիմա այս հարցերը դրել են չորրորդ պապկայի մեջ ու ասում են՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել, ու դա դարձնել առաջնային խնդիր, որևէ ձևով ընդունելի չէ։ Եթե ունենար խնդիր, որն օրինական առումով խնդիր էր առաջացնում, իհարկե, քննարկման առարկա կդառնար ոչ միայն այդ հարթության մեջ»,- ասաց նա։