|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները, որոնք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հարցը ծառայեցնում են իրենց աշխարհաքաղաքական նպատակների իրացման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը այս երևույթին տվեց` «անհամաչափ սատարում» ձևակերպումը, որը թեև իրավիճակի դիվանագիտական սահմանումն է, սակայն իր մեջ խնդրի ողջ էությունը ներառում է:
Ավելին, նախագահը նաև հստակ նշեց, որ թեման առավել բարդ ու խորն է, որովհետև եթե արտաքուստ թեման ներքաղաքական հարթությունում է, սակայն միջազգային դերակատարների վարքագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական համատեքստում:
Սակայն իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահին, իրենց անօրինական գործելու քարտ բլանշ է տված, ապա դա ոչ միայն բացառապես այս փուլի համար է, այլ հետագայում չի ազատելու իրավական պատասխանատվությունից»։