|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հերթական անգամ հայտարարել է, որ իր որդին 44-օրյա պատերազմի ընթացքում ստացել է բեկորային վիրավորում՝ ձեռքերի մեջ բեկորներ են եղել: Սակայն այդպես էլ չի ներկայացվում որևէ ապացույց նշվածի մասին, բացի Քոչարյանի հայտարարություններից:
Մեր տեղեկություններով, Ա. Քոչարյանի որդին մարտկոցի կազմում իսկապես գտնվել է Արցախում, սակայն իր պարտադիր զինվորական ծառայությունը պատերազմի ժամանակ անցկացրել է Հայկազովի ռեզերվային բրիգադում, որը տեղակայված է եղել Շուշիի մատույցներում, իսկ թշնամու՝ Շուշիին մոտենալուց հետո տեղափոխվել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանություն, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը:
Ի դեպ, դրանից հետո Վազգեն Քոչարյանին ուղարկել են Դիլիջանի զորամաս: Ճիշտ կլինի, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հազարավոր խեղված ճակատագրերի ֆոնին կա՛մ չշահարկի իր որդու անունը, կա՛մ էլ հիմնավոր ապացույցներ ներկայացնի որդու վիրավորվելու հետ կապված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում