Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ադրբեջանական moderator.az կայքը հայտնում է, որ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ օրակարգում է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման հարցը:
Շաֆիևը նշել է, որ այդ հարցը երկար ժամանակ է քննարկվում՝ ընդգծելով, որ ինքն անձամբ է աջակցում Իսրայելում դեսպանատան ստեղծմանը:
«Ադրբեջանի ղեկավարությունը քայլ առ քայլ մոտենում է այս գործընթացին: Այժմ մեր երկիրն ունի Առևտրի գրասենյակ Իսրայելում: Ընդհանրապես, սխալ է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան ստեղծումը կապել Իրանի հետ: Մենք ունենք մեր սեփական առաջնահերթությունները: Այս հարցում կան ավելի ուժեղ տարրեր, քան Իրանը: Իսրայելի հետ մեր հարաբերություններն ավելի ամուր են»,- հավաստիացրել է նա:
Շաֆիևը նշել է, որ վերջին շրջանում օրակարգում են Իսրայելի և արաբական երկրների դիվանագիտական հարաբերությունները:
«Իսրայելի դեսպանատները բացվել են ԱՄԷ-ում, Մարոկկոյում: Բանակցություններ են ընթանում դրանք Օմանում բացելու համար: Հետևաբար, մոտ ապագայում Ադրբեջանը դեսպանություն կբացի Իսրայելում: Ժամկետը, ինչպես ասացի, կապված չէ Իրանի հետ, այն ամբողջությամբ կախված է Ադրբեջանի սեփական առաջնահերթություններից»,- ասել է նա: