Փոխարժեքներ
28 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.25 |
EUR | ⚊ | € 419.2 |
RUB | ⚊ | ₽ 4.01 |
GBP | ⚊ | £ 502.92 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
«Հրապարակ» թերեը գրում է․ «Կապան խոշորացված համայնքի իշխանական թեկնածուն` Դավիթ Դանիելյանը, խոստանում է կառուցել Կապանը: Տեղացիներն ասում են, որ ծնունդով կապանցի Դավիթ Դանիելյանը 4 տարի չէր հիշում Կապանի մասին, ոչինչ չէր անում հարազատ քաղաքի համար, հիմա` ընտրությունների նախօրեին, հանկարծ հիշել է եւ ոսկե սարեր է խոստանում: Իսկ Դանիելյանը, որն ընդամենը 29 տարեկան է, ավարտել է Երեւանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, մասնագիտությամբ նկարիչ է, 2017-ից Նկարիչների միության անդամ է եւ միայն 2020 թվականին է ընդունվել Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի բաժինը, որպեսզի բարձրագույն կրթության վկայական ստանա: Նրա կենսագրությունը կազմված է մի քանի տողից․ 2019թ․ մայիսին նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգնական, 2021թ․ հունվարից` ՀՀ ՊՎԾ ղեկավարի օգնական, իսկ հունիսի 20-ի ընտրություններով ՔՊ ցուցակով դարձել է պատգամավոր: Թե օգնականի փորձառությամբ մարդն ինչպես է սահմանամերձ համայնքը` Ադրբեջանի հետ սահմանակից Կապանը ղեկավարելու, միայն նրան առաջադրող «Քաղպայմանագիր» կուսակցությունը կիմանա: Իսկ կապանցիները նրա մասին այն գիտեն, որ այս տարիներին միայն ռոմանտիկ լուսանկարներ է հրապարակել եւ երեւաններում կյանքը վայելել»: