կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 08:30
Հասարակություն

ՊՎԾ ղեկավարը կփոխվի. Փաշինյանը դեմ է. «Ժողովուրդ»

ՊՎԾ ղեկավարը կփոխվի. Փաշինյանը դեմ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 1-ին որոշում էր կայացրել Ժիրայր Խառատյանին նշանակել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՊՎԾ-ում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն, քանի որ վարչապետ Փաշինյանը գոհ չէ Պետական վերահսկողության ծառայության ղեկավար կազմի աշխատանքներից: Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է՝ հենց նորանշանակ Խառատյանն էլ առաջիկայում նշանակվի ծառայության ղեկավար, քանի որ Փաշինյանը չի ցանկանում այլեւս այդ պաշտոնում տեսնել ներկայիս ղեկավար Տիգրան Ուլիխանյանին:

Սա դեռեւս վերջնական որոշում չէ, քանի որ Փաշինյանը ցանկանում է նաեւ տեսնել տեղակալի «պոստը» զբաղեցնող Խառատյանի աշխատանքը: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժամանակ է՝ Փաշինյանը դժգոհություններ է հայտնում Ուլիխանյանի աշխատանքից ու փոխարինող է փնտրում նրան:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 21-ին Տիգրան Ուլիխանյանը նշանակվել էր ՊՎԾ ղեկավար ու վերջինս, օրենսդիր մարմնում թողնելով իր աշխատանքը, տեղափոխվել էր գործադիր մարմին: Երեկ փորձեցինք Ուլիխանյանից պարզել, թե ինչ տեղեկություններ ունի իր պաշտոնանկության ու Ժիրայր Խառատյանին ՊՎԾ ղեկավար նշանակելու վերաբերյալ։

Վերջինս հայտարարեց, թե առաջին անգամ մեզանից է այդ տեղեկությունները լսում: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ժիրայր Խառատյանին իշխանության թիմում չեն էլ ճանաչում, շատերի համար անակնկալ է եղել ՀՀ վարչապետի որոշումը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում