Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բժշկության բնագավառում 2019 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է Ուիլյամ Քելինին, Պետեր Ռատկլիֆին եւ Գրեգ Սեմենցեին հայտնագործության համար, թե ինչպես են կենդանի բջիջներն արձագանքում թթվածնի ներկայությանը: Այդ մասին հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտարարել Է Կարոլինյան բժշկական ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն:
Դափնեկիրների պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակի հիմնադիր, շվեդ ձեռնարկատեր եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելի (1833-1896 թթ.) մահվան օրը: Նրա կողմից կտակված հինգ մրցանակից չորսը սովորաբար հանձնվում են Ստոկհոլմում: Խաղաղության մրցանակը, հիմնադրի կամքի համաձայն, հանձնվում Է Օսլոյում, դարձյալ՝ դեկտեմբերի 10-ին:
Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կազմում Է 9 մլն շվեդական կրոն (950 հազար դոլարից փոքր-ինչ պակաս): Ֆիզիոլոգիայի եւ բժշկության գծով մրցանակի հանձնումով մեկնարկել Է «Նոբելյան շաբաթը»: Վաղը՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի կդառնա ֆիզիկայի գծով դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 9-ին՝ քիմիայի բնագավառի դափնեկիրը: Հոկտեմբերի 10-ին կհայտարարվեն 2018 եւ 2019 թվականների համար գրականության բնագավառի դափնեկիրները: Խաղաղության մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 11-ին: Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսական գիտությունների գծով մրցանակը, որը 1969 թվականին հիմնվել Է Շվեդիայի բանկի կողմից, կշնորհվի հոկտեմբերի 14-ին: