|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Facebook-ի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունների պատճառով, հայտնել է ընկերության ինժեներների թիմը:
«Մեր ինժեներական թիմերը պարզել են, որ գլխավոր երթուղիչների փոխդասավորվածության փոփոխությունները, որոնք պատասխանատու են մեր տվյալների մշակման կենտրոնների միջեւ ցանցային թրաֆիկի համակարգման համար, խնդիրների են հանգեցրել, որոնք ընդհատել են հաղորդակցությունը: Ցանցային թրաֆիկի այս խափանումը կասկադային ազդեցություն ունեցավ մեր տվյալների մշակման կենտրոնների կապի եղանակի վրա, ինչն էլ պատճառ դարձավ, որ մեր ծառայությունները դադարեցին աշխատել»,- ասվում է Facebook-ի ինժեներների կայքում արված հայտարարության մեջ: