Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն «արդյունավետ» է որակել:
«Մեր գործընկեր Պուտինի հետ արդյունավետ հանդիպումից հետո մենք հեռացանք Սոչիից»,- գրել է Էրդողանը սոցիալական ցանցերում:
Թուրքական պետության ղեկավարը հրապարակմանը ավելացրել է նաեւ լուսանկար Պուտինի հետ հանդիպումից:
Ռուսաստանի նախագահը նույնպես բարձր է գնահատել նաև իր թուրք գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները:
«Շնորհակալություն ձեր այցելության համար: Շատ օգտակար և բովանդակալից էր։ Կապի մեջ կմնանք»,– ասել է Պուտինը։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ՝ իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Հարավային Կովկասում:
Հանդիպումը տևել է 2 ժամ 45 րոպե և փակ է եղել մամուլի համար: