Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունենալ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Այդ գործընթացի շրջանակներում նախագահն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:
Yerkir.am-ի հետ զրույցում, ներկայացնելով տպավորությունները, Ալեքսանդր Արզումանյանը նախ կատակեց. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ տպավորություն ունենում ես աղջիկ ուզելու գնալիս, սա քաղաքական գործընթաց է, որից մենք անմասն չենք», հետո` շարունակեց. «Մենք գնացել ենք, մեր առաջարկներն ենք ներկայացրել, լսել ենք փաստարկներ, և այս գործընթացը շարունակվելու է, մտել է օրակարգ արդեն: Մենք կուսակցություն ենք, որը ներկայացված է, և մեր տեսակետները քառօրյայում պետք է պնդենք, պետք է գտնենք ձևակերպումներ, որոնք մեզ լիովին կբավարարեն»:
Հարցին, թե արդյունավե՞տ է համարում հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, Արզումանյանը պատասխանեց. «Այո, արդյունավետ եմ համարում»: