|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հնդկաստանը Հայաստան ռադիոտեղորոշիչի մատակարարման 40 միլիով դոլար արժեքով համաձայնագիր է կնքել. գրում է India Today-ը՝ սեփական կառավարական աղբյուրներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:
Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի՝ 4 Swathi ռադարների (ռադիոտեղորոշիչ) մատակարարում է նախատեսվում. դրանք ապահովում են թշնամու զենքի արագ, ավտոմատ, ինչպես նաև ճշգրիտ հայտնաբերում 50 կմ հեռավորության վրա՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ականանետներ, արկեր կամ հրթիռներ են:
Հավելվում է նաև, որ ռադիոտեղորոշիչը կարող է միաժամանակ հաղթահարել տարբեր հատվածներում զենքի տարբեր տեսակներից արձակված մի քանի արկեր: Վերջիններս Հնդկաստանի բանակն օգտագործում է Քաշմիրի շփման գծում:
India Today-ը շեշտում է նաև, որ Հայաստանն իրականացրել է նաև ռուսական ու լեհական համակարգերի փորձարկումներ, սակայն արդյունքում ընտրել է հնդկական արտադրանքը: