|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կովկասում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից` վերջին շրջանում կարևոր քայլեր են ձեռնարկվել. ըստ «Անադոլու» գործակալության` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից համաշխարհային հանրությանը ուղղված իր ուղերձում:
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանն իբր, «կիրառելով ինքնապաշտպանության իր իրավունքը և կյանքի կոչելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չկատարված բանաձևերը, վերջ է դրել իր տարածքների օկուպացիային»: «Այս գործընթացը նաև նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար: Թուրքիան մտադիր է աջակցել կողմերի յուրաքանչյուր դրական քայլին»,– նշել է թուրք նախագահը։