կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 18:02
Աշխարհ

Ավստրիայի ԱԳ նախարարը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Ավստրիայի ԱԳ նախարարը անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին

Ավստրիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, ջանքեր է գործադրում ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, ասվում է ՄԱԿ-ի կայքում:

Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում հակամարտությունների, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության, Մերձդնեստրի ու Վրաստանում հակամարտությունների կարգավորման համար:

Նախարարը նշել է, որ դասական հակամարտություններից բացի ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ նաև ծայրահեղականության և ահաբեկչության հետ, որոնք լուրջ սպառնալիք են դարձել խաղաղությանն ու անվտանգությանը Եվրոպայում: «ԵԱՀԿ երկրներից մոտ 10.000 մարդ է համալրել ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնաբարելու և սպանելու նպատակով»,-ասել է Կուրցը:

Նա հավելել է, որ գրոհայինները ոչ միայն տառապանքներ են պատճառում այդ երկրների բնակչությանը, այլ հակամարտության գոտիներից վերադարձողները նաև լուրջ սպառնալիք են հանդիսանում հենց ԵԱՀԿ անդամ երկրների համար:

ԼՂ հակամարտության խնդրին անդրադարձել էր նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր հակամարտությունների հանգուցալուծմանը Եվրոպայում: