Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի ունեցած նիստում վարչապետ Թերեզա Մեյն անդրադարձել է Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացման դեմ հացադուլ հայտարարած անձանց խնդրին. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը:
Ուելսցի պատգամավոր Լիզ Սևիլ Ռոբերթսը Թերեզա Մեյին հարց է ուղղել. «Քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների դեմ բողոք հայտնելու նպատակով աշխարհի մի շարք վայրերում հարյուրավոր մարդիկ հացադուլ են հայտարարել: Օջալանի` մարդու իրավունքները ոտնահարվում են թուրքական պետության կողմից: Քուրդ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար թուրքական կառավարության վրա ճնշում գործադրելու նպատակով թագավորության ԱԳՆ-ին գրավոր պահանջ ենք ներկայացրել: Վստահ եմ, որ վարչապետը հասկանում է պահի լրջությունը: Տիկին վարչապետը կարո՞ղ է ասել, որ այս հարցում միջամտելու է»:
Ի պատասխան` Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է. «Հարգարժա'ն տիկին, Դուք շատ կարևոր հարցի մասին նշեցիք: Մենք ակնկալում ենք Թուրքիայից բանտարկվածների նկատմամբ արդար, թափանցիկ և օրենքի գերակայությունը հարգող գործընթաց: Անկարայում մեր դեսպանը այս լայնածավալ հացադուլների հարցով հանդիպել է թուրք պաշտոնյաների հետ: Մենք շարունակելու ենք հետևել հացադուլավորների վիճակին և շարունակելու ենք խթանել թուրքական պետությանը, որպեսզի պաշտպանի հացադուլ հայտարարած անձանց իրավունքները»: