Փոխարժեքներ
15 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 669 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 247 666-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4979 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1170 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 12 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6149-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 586 է, ընդհանուր առողջացածներինը՝ 231 406, փաստացի բուժվողներինը՝ 10111։ Մեկ օրում արվել է 6783 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 600 933 թեստ: