|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ելույթ ունենալով երկրի անկախության 30-ամյակին նվիրված զորահանդեսում, զինված ուժերի, իրավապահ մարմինների, սահմանապահ զորքերի ղեկավարությանը կոչ է արել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պետական սահմանի պաշտպանությունը, հասարակական և պետական անվտանգությունը և քաղաքացիական կյանքի պաշտպանությունը ապահովելու համար. հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Երկրի ղեկավարը զինվորականներին կոչ է արել լինել մարտական պատրաստվածության բարձր մակարդակի վրա, քանի որ անկայուն իրավիճակը «աշխարհի որոշ շրջաններում և երկրներում էլ ավելի կսրվի»:
Ռահմոնը նաև նշել է, որ կառավարությունը կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մարտունակության մակարդակը ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխանեցնելու և երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։