|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը զորքերը բարձր պատրաստության է բերել՝ Թայվանի նեղուցով ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Milius էսմինեցի անցնելու պատճառով։ Այս մասին հայտարարել է Արեւելյան միացյալ հրամանատարության մամուլի քարտուղար Շի Ին, փոխանցում է «Սինհուա»-ն։
Նա հայտարարել է, որ ամերիկյան էսմինեցը հատել է Թայվանի նեղուցը, ինչով մեծ հասարակական արձագանք է առաջացրել։ Շի Ին հայտնել է, որ ամերիկյան նավը վերահսկվել է ողջ երթուղու ընթացքում։
«Զորքերը գտնվում են մարտական պատրաստության բարձր մակարդակում եւ վճռականորեն պաշտպանում են ազգային ինքնիշխանությունը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը», հավելել է նա։