Արևմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հայկազուն Ալվրցյանն արձագանքել է Փաշինյանի իշխանության գլխավոր հենարան, հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո մականվամբ)՝ Ազգային ժողովում ունեցած ելույթին.
ՊՏՈՒԹՅՈՒՆԸ, ԹՈՒՐՔԻ ԼԱՄՈՒԿԸ ԵՎ ՆՈՒՅՆ ՀԱՄԱՐԻ ԱՋ ՈՒ ՁԱԽ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ էʹլ վարչապետ, էʹլ քպական պատգամավորներ, էլ չգիտեմ ով ուզում էին զոռով պարտադրել, որ հավատանք, թե իշխող ուժը Հայաստանում դրախտ է կառուցում, բայց ընդդիմությունը խանգարում է:
Արցախն էլ, պարզ է, ճիշտ են արել, որ հանձնել են թուրքին: Այս առումով հատկապես ուշագրավ էր դուքանչուց բիզնեսմեն, բիզնեսմենից քաղաքական գործիչ և օրենսդիր դարձած, իրեն հրեշտակի տեղ դրած և օլիգարխի պիտակից փախչող, 2008-ի պետական հեղաշրջման ակտիվ կազմակերպիչ և մասնակից Խ. Սուքիասյանի ելույթը:
Պարզվում է՝ մեր բոլոր դժբախտությունների պաճառն այն է, որ հայ անհասկացող քաղաքական գործիչները ժամանակին չլսեցին Լ. Տ. Պետրոսյանին և չհանձնեցին Արցախը թուրքին...
Հատկապես զավեշտալի էր ՔՊ- կուսակցության գաղափարականության (?), կազմակերպվածությամն և կարգապահությաան վերաբերյալ հայտնած նրա կարծիքն ու հիացմունքը...
Եվ սա հասկանալի է. չէ՞ որ ԼՏՊ-ի հոգեզավակը ՔՊ-ն վերջապես իրականություն դարձրաց այս դուքանչիների և ժեշտաչիների երազանքը...
Եվ բավական էր նույն օրը կատարված մի միջադեպ, որպեսզի հերթական անգամ դրսևորվեր սրանց կառուցած «դրախտի» ողջ սննանկությունն ու ողբերգականությունը. Արցախի Մարտակերտ քաղաքում ձերբակալվում է հայի տուն ներխուժած և զենքի ուժով սնունդ պահանջած ադրբեջանցի մի լամուկ զինվոր, որին ի պատասխան Ադրբեջանը փակում է Գորիս-Կապան ճանապարհը` գերի պահելով մոտ 40 մեքենա՝ իրենց ուղևորներով՝ կին, երեխա, ծեր մարդիկ... (հասկանու՞մ ես, հպարտ քաղաքացի, Հայաստանի ճանապարհը):
Հարյուրավոր հայ գերիների ճակատագրի նկատմամբ 10 ամսից ավելի անտարբեր իշխանություններին ասելու բան չունեմ. անիմաստ է...
Բայց դու,ՀՅԴ-ին քաղաքական դասեր տվող պրն. Սուքիասյան,
հասկացա՞ր, թե ինչ քաղաքական (?) ուժի քարոզ ես անում՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈՎ, ամեն գնով քո ու քո գերդաստանի ունեցվածքը պաշտպանելու և ավելացնելու ողորմելի գավառամտությամբ:
Ադրբեջանի այս քաՅլից հետո հասկացա՞ր, թե ինչպիսին պիտի լինի պետությունն ու պետության ղեկավարը:
Հասկացա՞ր, թե ինչ է պետությունը:
Հասկացա՞ր, թե ինչ է գաղափարականությունն ու կազմակերպվածությունը, որը նույնացնում ես փոքրիկ բռնապետիկի թայֆայի հլու-հնազանդ վարքագծի և ստրկամտության հետ:
Թե՞ աջ ու ձախ ոտքերիդ նույն համարի կոշիկներ ունենալն ավելի կարևոր հարց է քեզ համար....
Հարցերս առավելաբար հռետորական են: