կարևոր
3232 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-20 20:29
Քաղաքական

Երկրորդ պայմանավորված պատերազմի նախօրյակին. Ալվրցեան

Երկրորդ պայմանավորված պատերազմի նախօրյակին. Ալվրցեան

2020-ին՝ պատերազմի նախօրյակին, տարբեր պատճառաբանություններով փոխեցին բանակի գրեթե ողջ հրամանատարական կազմը:

Այն ժամանակ պատճառաբանություններն իրար շատ էին նման՝ սրանք այն հրամանատարներն ու զորավարներն են, որ իբր թալանել են բանակը, զինվորին ելակով չեն կերարել և այլն:

Այսօր նույն պատճառաբանությամբ բանակը չեն կարող գլխատել, որովհետև ամենուր իրենց նշանակած հրամանատարներն են:

Բայց սրանք էլ հավատարիմ չգտնվեցին. սահման են պաշտպանում, տԵղ-տեղ կռվում են՝ չենթարկվելով վերևներին:

Ավելին՝ դիմանում են ՀԱՏՈՒԿ ՍՏԵՂԾՎԱԾ ծանրագույն պայմաններին, արդեն փորձ են ձեռք բերել, տիրապետում են իրավիճակին և աստիճանաբար հասկանում են՝ ով ով է, և ինչ է կատարվում:

Այս տեսակետից հատկապես վտանգավոր են համարվում սահմանի այն հատվածներում կանգնած զորամիավորումները, որոնց դիմաց թշնամին մեծաքանակ զորքեր է կուտակել և պատրաստվում է հարձակման:

Գեղարքունիքն այդ տարածքներից մեկն է, որի դեմ թշնամին կուտակել է 45 հազարանոց բանակ:

Նրանց գործը հեշտացնելու համար ՀՀ այսպես կոչված իշխանություններն այսօր որդեգրել են հայկական բանակը գլխատելու նոր մեթոդ. հրդեհներ կամ այլ վթարներ կազմակերպել և որպես պատիժ հեռացնել արդեն փորձ ձեռք բերած և տեղանքին քաջածանոթ հրամանատարական կազմը՝ թշնամու հարձակման նախօրյակին թուլացնելով հայկական բանակը:

Եվ սա դեռ սկիզբն է...

Հայկազուն Ալվրցեան

«Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի» տնօրեն,

հայագետ