Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական և կենսական նշանակության կարևոր ծրագրեր:
Մարզպետը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ:
«Լինել չափազանց հետևողական, ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքի 5 շինհրապարակներում շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները դիտարկելու ընթացքում:
«Զարթոնք» մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը: Մնացած երկու կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով` մոտակա ամիսներին Սևան քաղաքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում:
«Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա նշանակում է, որ մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը»- նշեց մարզպետը:
Սևան քաղաքի հինգ շինհրապարակներում աշխատանքներն իրականացվում են պետական և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 750 մլն դրամ:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական բաժին