Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այո, 2004 թվականին սեփականաշնորհվել է Զամգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, թեև ես այնտեղ հայտնվել եմ այդ գործարքից 11 տարի հետո: Բայց հատկանշական է, որ «Քրոնիմեդ մայնինգ» ընկերության կողմից առնվազն 8 տարների ընթացքում Հայստանում ներդրվել է կես միլիարդ դոլար, որն ուղղվել է հիմնականում կոմիբինատի կապիտալ ծախսերին, օպտիմիզացմանը: Ենթադրաբար նույնքան գումար դիվիդենտի տեսքով նաև տարել է , ինչ խոսք, արդյունքում՝ չոր հաշվարկով մեզ մնացել է 5000-ից ավելի աշխատատեղ, հարկեր և լրացուցիչ ստեղծվել է մարտկոցների գործարանը, որը մնաց հայկական տնտեսության կապիտալ արժեք: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ում ներկյացրել է դաշինքը Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախահագի թեկնածու:
Ռոյալթիի մասով Վահե Հակոբյանն առանձնացրեց հատկապես այն, որ Հայստանում այն հարկվում է երկակի:
«Միայն Հայստանում է ռոյալթին հարկվում է թե շրջանառությունից և թե շահույթից նաև: Մնացած բոլոր երկրներում այս տարբերակներից մեկն է գործում: Ավելին ասեմ՝ հարկման մեխանիզմն է մեզ մոտ նաև պրոգրեսիվ, այսինքն՝ եթե աճում են մետաղի գնորը հաջորդաբար հարկվում են նաև հարկման չափերը»,-պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ նշեց, որ չկա երաշխիք, թե ինչ կլինի հետագայում, քանի որ մի կողմից ծեր են հանքերը և հետևաբար հանքանյութի դուրս բերման արդյունքում օքսիդանում է պղինձը, մյուս կողմից Պերույում ընթացող բնապահպան-տեղի իշխանություն հակամարտության ելքից է կախված, ի վերջո կբացվե՞ն նոր հանքեր ու դրանով կնվազի ածխարհում մետաղի գները, թե՞ հակառակը՝ պահանջարկը նոր գնային քաղաքականություն կթելադրի: Վահե Հակոբյանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ մի շարք ուշագրավ հանգամանքների, որոնց առնչությամբ հարցեր էին ուղղվել իրեն նաև իշխանական թևից: