կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-26 23:51
Քաղաքական

Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն ինքն իրեն քննել չի կարող. Գ. Մանուկյանը՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման մասին

Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն ինքն իրեն քննել չի կարող. Գ. Մանուկյանը՝ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծման մասին

«Հայաստան» դաշինքի անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը գրում է.

«Արդեն հայտնի էր, ապագա Խորհրդարանում Հայաստան դաշինքի առաջին քայլերից մեկը 44-օրյա պատերազմի ծնող պատճառների ու բոլոր հանգամանքների համապարփակ քննություն իրականացնող քննիչ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունն էր լինելու։ Բոլոր վարագույրները պետք է բացվեին ու պատասխանատուները կանգնեին արդարադատության առաջ։ Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Բայց իր փրկօղակներով՝ ամեն շաբաթ Փաշինյանի հետ կլոր սեղանի շուրջ զրույցի բռնվող, ընտրություններում քիչ քվե ստացած ուժերի ներկայացուցիչներով։ Մինչդեռ՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը սահմանում է ՀՀ օրենքը։ Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել։ Կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկի օրը, ամեն ինչ հանգամանալից կներկայացնենք։ Բայց այսօր իսկ հստակ է՝ հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու։ ԱՐԴԱՐԱՀԱՏՈՒՑՈՒՄ լինելու է»։

 

Տես նաև՝  Իշխանությունը նախատեսում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել: