Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել: Այս մասին նա պատմել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Մենք Հայաստան ենք ուղարկել օրակարգ՝ խաղաղության համաձայնագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող ասեն, որ հրաժարվում են: Ես բազմիցս ասել եմ, ասում եմ՝ մենք պատրաստ ենք, եկեք սկսենք բանակցությունները: Պատերազմն ավարտվա՞ծ է: Ավարտված է։ Խաղաղություն ես ուզում, Հայաստա՛ն: Ոնց որ թե ուզում ես: Այդ դեպքում ինչո՞ւ չստորագրել խաղաղության պայմանագիր: Ճանաչի՛ր մեր տարածքային ամբողջականությունը, կնքի՛ր խաղաղության պայմանագիր և լուծի՛ր սահմանների սահմանազատման հարցը: Այս առումով մեր օրակարգը համահունչ է Եվրամիության, Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգին»,- ասել է նա: