Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայտնի գործարար, ՔՊ անդամ Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։
Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին, Երեւանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել են, հարվածներ են հասցրել իրար, հետո էլ մասնակիցներից մեկը կրակել է մյուսի վրա։ Հիվանդանոց էր տեղափոխվել ԱՄՆ 42-ամյա քաղաքացի. նա վնասվածքը ստացել է ոտքի շրջանում։ Մի քաղաքացի էլ հիվանդանոց էր տեղափոխվել՝ դանակից ստացված վնասվածքներով։ Այդ միջադեպի մասնակիցներից մեկը Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։