Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Ռագըփ Զարաքոլու
Ինքնորոշման իրավունքը ոչ միայն անջատման իրավունքն է, այլ նաև՝ համատեղ ապրելու հնարավորության հիմքը:
Ստոկհոլմ: Հիմնադրման օրվանից Թուրքիայի Հանրապետությունը պայքարում է այս ենքրդական իրականության դեմ: Այս հանրապետությունը, արհամարհելով իրեն կազմավորած խորհրդարանը, հռչակվեց այնպես, ինչպես հեղաշրջումներն են հայտարարվում:
Եվ հեղաշրջումների այս շրջապտույտը հասել է մինչ մեր օրեր: Ներկայում ոմանք, պառլամենտական համակարգը լուծարելով, պարծենում են նախագահական համակարգի ստեղծմամբ, մինչդեռ նախագահական համակարգը հիմնադրվել է 1923 թվականի սեպտեմբերի 29-ին:
Խորհրդարանի հիմքը դրեց մի չգրված թուրք-քրդական համաձայնություն: Եվ աներկբայորեն խոսվել էր ինքնավարությունը մասին: «Հայկական սպառնալիքի» գործոնը հաջողությամբ օգտագործվեց քրդերին համոզելու հարցում:
Իսկ խալիֆաթը հիմնական միավորող տարրն էր:
Լեգենդներ ստեղծվեցին հակաիմպերիալիստական պատերազմի մասին, սակայն իսկական պատերազմը ուղղորդված էր միայն նույն աշխարհագրական տեղանքում մասնաբաժին ունեցող հույների և հայերի դեմ:
Իմպերիալիզմի հետ համագործակցության համար միշտ բաց դուռ էր թողնվում: Եվ օգտվեցին Խորհրդային Միության ստեղծման նոր միջազգային իրադրությունից:
Նույն ժամանակ Լոզանում Իսմեթ փաշան մերկացնում էր քրդերի դավաճանությունը:
Եվ օսմանյան տարածքներից մի շրջան, որը մոտ էր «Ազգային ուխտի» ծրագրին, հսկայական պետության կողմից հանձնվեց Անկարայի կառավարությանը:
Հավանաբար նրանք անգամ դրա հույսը չունեին: Նրանք մինչև իսկ չէին կարողանում հավատալ, որ դա հաջողվել է:
Խալիֆաթի վերացումը դարձավ քուրդ-թուրքական համաձայնության իսկական բաժանարար կետը: Իսկ 1925 թվականի ապստամբությունը՝ պարզապես դրա ավարտը:
Նախագահական համակարգում քրդերը ոչ մի ներկայացվածություն չունեի՞ն: Անշուշտ ունեին: Սակայն դա հիմնված էր անվերապահ հավատարմության և իրենց ինքնության ժխտման վրա:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի պայմաններում Թուրքիայի դեմոկրատիան կաղ ծնվեց: Առանց քրդական ու ձախական «ոտքերի»: Եվ Արևմուտքում դա հանդուրժեցին:
Իմիջիայլոց, մեծ տերությունների կողմից Լոզանում քրդերի ցեղասպանությամբ ավելի մեծացող Քրդստանի ամենամեծ մասը Թուրքիայի Հանրապետությանը հանձնումը, ըստ մի տեսակետի, ինչ որ իմաստով պատիժ էր միաժամանակ և քրդերի, և թուրքերի համար:
Այս տարածաշրջանը 1915 թվականից այս կողմ բառի բուն իմաստով չհասավ խաղաղության և հանգստի: Եվ իսկական դեմոկրատիա էլ երբեք չստեղծվեց, միայն կարճատև գարնաային շունչ զգացվեց:
Այն բոլոր շրջաններում, որտեղից անգլիական կայսրությունը հետ է քաշվել, իր հետևից թողել է անվերջանալի բախումների ժառանգություն: Պաղեստին-Իսրայել, Կիպրոս, Պակիստան-Հնդկաստան-Բանգլադեշ և այլն: Մեզ էլ քրդական հարցը բաժին ընկավ: Սրա լուծումը Հայոց հարցի լուծման պես հեշտ չէր: Կոտորածը ժամանակին տարածվեց, միևնույն ժամանակ՝ սպիտակ ցեղասպանության՝որպես լեզվի ոչնչացման, ձուլման ձևով:
1980 թվականի հեղաշրջումը ձախերի ջարդի ծրագիր էր՝ ընդդեմ ամբողջ մամուլի, ընդդեմ 1970-ականներին Թուրքիայում գլուխ բարձրացնող ձախականության:
Թուրքիայի ձախականությունը այլևս երբեք չհամախմբվեց, սակայն քրդական ձախականությունը համախմբվեց և 1984 թվականի առաջին կրակոցից հետո սկսեց ընդդիմանալ:
Կարմրամորթի ոգին, ռազմաճակատի-կուսակցության գաղափարախոսությունը այնտեղ հօդս ցնդեց:
Հարկ է նշել, թե Քերքերեն կուսակցության կողմից քրդերի ազատության փնտրտուքի առաջնորդումը և ապագայում միասին ապրելու հնարավորությունը իր վրա վերցնելը որքան կարևոր հնարավորություն էր:
Միևնույն ժամանակ Թուրքիայում իսկական ժողովրդավարության կազմավորման հույսը…
Թուրքիայում դեմոկրատիայի բանալին քրդերն են… 2015 թվականի ընտրությունները մեկ անգամ ևս հաստատեցին դա:
2015 թվականի ընտրություններին խորհրդարան անցան ոչ միայն քրդերի, այլ նաև թուրք ձախականների ներկայացուցիչները:
Սա իրոք մեծ հնարավորություն էր և՛ ժողովրդավարության, և խաղաղության տեսանկյունից:
Քուրդ ձախականներին և քրդերի իրավունքների ու պահանջների առաջնորդման ստանձնումը իսկապես մեծ հաջողություն է:
Ինքս էլ, որպես մարքսիստ, որպես մարդու իրավունքների պաշտպան, հավատում եմ ինքնորոշման իրավունքին: Եվ ինքնորոշման իրավունքը ոչ միայն անջատման իրավունքն է, այլ նաև՝ համատեղ ապրելու հնարավորության հիմքը:
Ինքնորոշման իրավունքը, որը խորհրդային հեղափոխության սկզբունքներից մեկն էր, Խորհրդային Միության երկարատև պատմության ընթացքում ապահովելով վերջինիս կայացումը, լինելով սահմանադրական օրենք՝ հնարավոր դարձրեց վերջինիս խաղաղությամբ և անարյուն բաժանումը: Եթե այդ սկզբունքը չլիներ, թյուրքական հանրապետությունները կլինեի՞ն:
Դա արդար, խաղաղ ապրելու հիմքն է: Միևնույն ժամանակ սրա ապահովումը կարող է մոդել հանդիսանալ ողջ աշխարհի համար:
Այսօր, ցավոք սրտի, իրաքյան «դեմոկրատիան» թուրքական «դեմոկրատիայից» շատ ավելի առաջադեմ վիճակում է: Անգամ չկարողանալով դաշնային համակարգ ձևավորել՝ Քրդական շրջանը միաժամանակ իրաքյան քաղաքականության մի մասն է ներկայացնում: Անգամ կարողացավ Թալաբանիի նման նախագահին հեռացնել:
Սիրիայում մի հույսի ծրագիր կարող էր ստեղծվել ծանր պայմաններում. միմիայն քրդերին ընդգրկող մի ինքնավարություն, որին կարող էին լայն մասնակցույթուն ունենալ:
2015 թվականին ոմանք ժամանակավրեպ համարեցին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մասին հայտարարությունը: Սակայն համակարգի ստուգումը հենց ժամանակին էր:
Թուրքիայի Հանրապետության վարչապետը համաձայնություն տվեց փոխզիջման հարցում մի կարևոր կետի: Սակայն ինչ որ մեկը խանգարեց բանակցությունների: Եվ վերջ տրվեց նաև վարչապետի արածին: Արդյոք որտեղից եկավ հրահանգը: Հենց իրենցի՞ց:
Հավանաբար Չանքայայում ոմանց ոգին հօդս էր ցնդել: Այդպես, կամ էլ, կարծում եմ, որ այն դեռ պալատ չէր ներմուծվել:
Հավանաբար, գալիք ընտրություններին, մեծ քաղաքների քաղաքապետերի նման, նախագահությունը ևս կանցնի ԺՀԿ-ին:
Հաստա՛տ: Չանքայայի ոգին նրանց մեջ էլ ներշնչելու նպատակով: Սակայն իսկական ժողովրդավարություն երբեք չի կարող գալ:
Քանզի ժողովրդավարության բանալին քրդերն են:
1960-ականներից ի վեր այս ճշմարտությունից խուսափել են: Եվ գինը վճարում է ոչ միայն քուրդ, այլ նաև՝ թուրք ժողովուրդը, այն էլ՝ ոչ որպես քաղաքացի, այլ՝ որպես հպատակ:
https://artigercek.com/yazarlar/ragipzarakolu/kilit-kimde
Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
Akunq.net