|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ տան բանալիները, գրում է «Հրապարակը»:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչև մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ: Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»՝ պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ:
Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել: