|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նիկոլի չտես ազգականը, ով բախտի բերմամբ հայտնվել է ԱԺ֊ում, երեսով է տալիս, որ թոշակառուների թոշակն այս երեք տարում բարձրացել է 10 հազար դրամով ...
Վահե անունով սույն երեսփոխանն այդպես է արձագանքել ԱԺ֊ի կողմից իր կոլեգաների "գրպանային" ծախսերի գումարը 50 հազարից մինչև 250 հազար դրամ բարձրացնելը...
Սրան նաև հիշեցնեմ, որ մեր` հարկատուներիս հաշվին նա և իր նման քայլիստ պատուհասները պարգևավճարի տեսքով կրկնակի աշխատավարձ են ստանում...
Սարսափելի գնաճը և դրամի արժեզրկումը շատ վաղուց խժռել են այդ 10 հազար դրամ թոշակի բարձրացումը, որի մասին այդպես հպարտ ասում է քայլիստ Վահեն և ժամանակն է թոշակառուների թոշակը ևս շեշտակի բարձրացնել...»։