|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Բացաապես գործ ունենք քաղաքական հետապնդման հետ». Այս մասին «Վարդաշեն» ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Կալանավորման հիմքը եղել է այն, որ ազատության մեջ մնալով՝ պարոն Չարչյանը կարող էր ազդեցություն ունենալ դատավարության մասնակիցների վրա այն հանգամանքից ելնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն է եղել: Հիմա նա չունի այդ կարգավիճակը, չկա այդ հիմքը: Հետևաբար, հիմքը բացակայում է, պետությունը կամայական գործողություներ չի կարող անել՝ դատավարական պետք է լինեն բոլոր գործողությունները, իսկ այստեղ դատավարական գործողություն չկա»,- նշեց Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ այն, որ գործը, իրենց պնդմամբ, քաղաքական ենթատեքստ ունի, չի նշանակում, որ իրավական պայքար չեն մղելու։
Մանրամասները՝ տեսանյութում