Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչ Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու՝ ընդդիմության հայցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է դանդաղորեն մաքրել քաղաքական դաշտը: Նրանց խոստացած «կադրային ջարդը» սկսվել է պետական գերատեսչություններից և տեղական ինքնակառավարման մարմիններից: Այլ կերպ ասած՝ «թռչում են նրանց գլխարկները», ում ժողովրդական վստահության մանդատը ոչնչով չի տարբերվում հենց Փաշինյանի մանդատից. գրում է ռուսաստանցի–սիրիացի լրագրող Աբաս Ջուման «ՌԻԱՖԱՆ» կայքում։
«Դե, եթե նրանք հրաժարվեն, հետևանքները կարող են շատ տարբեր լինել: Այսպես՝ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել էր, որ Օձունի վարչակազմի ղեկավար Արսեն Տիտանյանին ծեծի են ենթարկել հենց Լոռու մարզպետարանի շենքում, քանի որ նա հրաժարվել է հրաժարական տալ։ Վարդևանյանի խոսքով՝ սպառնալիքներ են ստանում նաև ընդդիմությանն աջակցած այլ համայնքների ղեկավարներ:
Ինչպեսև սպասվում էր, հատկապես կոշտ են վերաբերվում Սյունիքի ղեկավարների հետ: Վերջերս բերման են ենթարկվել և ձերբակալվել Քաջարանի ու Գորիսի համայնքապետեր Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը, Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը, Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը և Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը: Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով:
Իսկ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ինքը բողոքներ է ստացել, ըստ որոնց՝ իրավապահ մարմինները ստիպում են Սյունիքի բնակիչներին՝ կեղծ ցուցմունքներ տալ ընտրարշավի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ:
Այս մասին է խոսում նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, որն իշխանությունների հատուկ ճնշման տակ է հայտնվել: Նրա խոսքով՝ Սյունիքի մարզում հարցաքննությունների են հրավիրվում մեծեր ու փոքրեր, կանայք:
Ըմբոստ Սյունիքը չափազանց կարևոր է
«Այս ձերբակալությունները, ըստ էության, Փաշինյանի նախընտրական խոստման կատարումն է, որը մուրճը ձեռքին սպառնացել էր ճնշել նրանց, ովքեր դեմ են «ժողովրդի իշխանությանը,- ասում է քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը:- Հիշեցնեմ, որ ձերբակալվածների մեծամասնությունն առաջիններից էին, որ միացան ընդդիմության՝ կառավարության հրաժարականի պահանջին: Ավելին՝ Փաշինյանի ամենաաղետալի այցը Սյունիք, երբ մարդիկ փողոցներում հայհոյախառն բառեր էին հնչեցնում նրա հասցեին: Հետևաբար, Սյունիքի անհարմար ղեկավարների հետ կապված ռեժիմի գործողությունները անակնկալ չեն»:
Ընդհանուր առմամբ, ըստ Դավթյանի, այդ բռնաճնշումները հետապնդում են երկու նպատակ:
«Նախ՝ Սյունիքը Հայաստանի առանցքային մարզերից մեկն է, այդ թվում` արդյունաբերական ներուժի տեսանկյունից, և իշխանությունն ուժեղացնելու համար անհրաժեշտ է այնտեղ սեփական մարդկանց բաշխել առանցքային պաշտոններում: Ակնհայտ է, որ սյունեցիները դեմ են ներկայիս ղեկավարությանը՝ չնայած ընտրությունների արդյունքներին: Եվ իշխանությունները դա լավ գիտեն:
Երկրորդ՝ աշխարհաքաղաքական իմաստով Սյունիքն առանցքային տարածք է, որտեղ հատվում են տարածաշրջանային տերությունների շահերը: Ենթադրվում է, որ Սյունիքով է, որ կարող է անցնել Մեղրիի միջանցքը։ Միևնույն ժամանակ, այն ռազմավարական կարևոր կետ է Հյուսիս-հարավ տրանսպորտային նյութատեխնիկական ապահովման մեջ»,- նշում է վերլուծաբանը:
Փորձագետի խոսքով՝ Երևանը քաջատեղյակ է այս տարածաշրջանի կարևորությանը: Հետևաբար, իշխանությունները չեն կարող ուշադրություն չդարձնել այն բանին, թե ով է այնտեղ ղեկավար պաշտոններ զբաղեցնում:
«Հաշվի առնելով տարածաշրջանի կարևորությունը տարածաշրջանային ճարտարապետության ձևավորման գործում՝ անհրաժեշտ է նշանակել ներկայիս կառավարության համար հարմար մարդկանց, որոնք, անկասկած, կկատարեն Երևանի բոլոր ցուցումները: Նշեմ նաև, որ Սյունիքն ավանդաբար առանձնանում է իր մեծ ակտիվությամբ: Սա մի տեսակ աշխարհաքաղաքական տարածք է, տնտեսապես շատ ինքնաբավ»,- նշել է Վահե Դավթյանը:
Եվ դա դեռ ամենը չէ
Նորընտիր վարչապետը և նրա թիմն իսկապես չափազանց հետաքրքրված են ինքնաբավ և հարուստ Սյունիքով: Օրինակ՝ վերցնենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախկինում հաճախ հարձակումների թիրախ է դարձել, իբր թե ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ստիպում է ներկա լինել ընդդիմության հանրահավաքներին:
Իրավապահ մարմինները նույնպես խուզարկություններ են անցկացրել այնտեղ: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացնում են, որ իշխանությունների անխոհեմ գործողությունները ռազմավարական կարևոր ձեռնարկության նկատմամբ, որի հիմնական բաժնետերը գերմանական Cronimet Mining ընկերությունն է (60%), կարող է առավել վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի՝ առանց այդ էլ փխրուն տնտեսության վրա:
«Իհարկե, մասնավոր սեփականության օտարումն իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ներդրումային միջավայրի վրա,- ասում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: - Ցանկացած սեփականատեր, տեսնելով, թե ինչպես է պետությունը ռեյդային հարձակումներ իրականացնում, բնականաբար, դադարում է վստահել գործող իշխանություններին: Սա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ արդեն ամեն ինչ շատ վատ է: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր ոտքին: Թվում է, որ սա պարզապես վրեժ լուծելու փորձ է այն մարդկանցից, որոնք լրջորեն նյարդայնացրել են նրան»:
Ամփոփում
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում եվրոպական կառույցների գրեթե լուռ համաձայնությամբ, որոնք բոլորովին վերջերս չափազանց վառ էին արձագանքում Հայաստանում մարդու իրավունքների ցանկացած, նույնիսկ վարկածային խախտումներին: «Այնուամենայնիվ, այստեղ զարմանալի ոչինչ չկա: Մարդու իրավունքները ճկուն են և ոչ միանշանակ»,- գրում է Ջուման: