Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Այսօր՝ հուլիսի 9-ին, Սահմանադրական դատարանում տեղի է ունենում հունիսի 20-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական արդյունքները վիճարկելու մասին քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը:
ՍԴ հրապարակված որոշման համաձայն՝ քաղաքական ուժերի ներկայացրած դիմումի քննությունը տեղի կունենա բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը որոշել է այս բոլոր ուժերի ներկայացրած դիմումները միավորել և դրանց քննությունն իրականացնել այսօր։ Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չեղյալ համարելու մասին դիմում ՍԴ ներկայացրել էին հետևյալ քաղաքական ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև՝ «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները։