Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի քննությունը:
Կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով, որոնց համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամկետ:
Նրա օրոք զգալի առաջընթաց է գրանցել ե՛ւ Մեղրին եւ նրա մեջ մտնող գյուղերը․ Նռնաձորի գյուղապետը՝ Մխիթար Զաքարյանի գործունեության մասին Հինգ տարի աշխատել ենք միասին՝ 2016թ․-ից, ինչ Մեղրին խոշորացված համայնքի կարգավիճակ ստանալուց ի վեր։ Հրաշալի մարդ, հրաշալի համայնքի ղեկավար։ Հինգ տարվա մեջ զգալի առաջընթաց է գրանցել եւ Մեղրին եւ նրա մեջ մտնող գյուղերը, որոնց թվում նաեւ Նռնաձոր բնակավայրը․ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մեղրի խոշորացված համանքի մեջ մտնող Նռնաձոր գյուղի ղեկավար Ալիկ Բոյաջյանը՝ անդարադառնալով Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ապօրինի կալանավորմանը։ Բոյաջյանը շեշտում է՝ Զաքարյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի տեսել որեւէ չարաշահում, հակառակը․ «Շատ ժամանակ նույնիսկ իր միջոցներով է գյուղի առջեւ ծառացած խնդիրները լուծել։ Իր անձնական միջոջներով մոտ 25 տոննա տարողությամբ ջրավազան ենք կառուցել, հանգստի գորտի էինք սարքում, որն անավարտ մնաց։ Սյունիքի համայնքապետերը, որոնց թվում նաեւ Մխիթար Զաքարյանը, պատերազմի ժամանակ ապացուցել են, որ հայրենասեր մարդիկ են, բայց սխալվում են, եթե կարծում են, որ մեկուսացնելով համայնքապետերին կկարողանան Սյունիքում ապօրինի գործողություններ անել»,-ընդգծեց նա։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մեղրի խոշորացված համայնքի մեջ մտնող Շվանիձոր եւ Ալվանք գյուղերի ղեկավար Ալիկ Թումանյանը անդրադառնալով Զաքարյանի կալանավորմանը ասել էր․ «Մի մարդ, որն իր սեփական միջոցներով շենացրել է Մեղրին, գյուղերը, ի՞նչ չարաշահում կարող էր թույլ տալ, ինչի՞ մասին է խոսքը։ Բացառվում է, նա այն մարդը չէ, որ նստեր ղեկավար, նայեր համայնքային բյուջեին։ Զաքարյանի հետ աշխատել է 2016թ․-ից սկսած՝ Մեղրի համայնքի խոշորացումից հետո։ Ասում է՝ հինգ տարվա ընթացքում համայնքում հսկայական բարեփոխումներ են եղել, շատ դեպքերում Զաքարյանն անձնական միջոցներով է ինչ-ինչ խնդիրներ կարգավորել։ Շատ լավ զինվորական է, Մեղրիի, Ագարակի գլխին գտնվող հենակետերի համար իր անձնական միջոցներով մեծ աշխատանք է կատարել, ճանապարհներ է կառուցել, բլինդաժներ է սարքել։ Նախկինում պոստ գնացող ճանապարհներն ահավոր վիճակում էին»։