Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, հունիսի 29-ին հրավիրել է արտահերթ լիագումար նիստ։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ-ն:
Նիստի օրակարգում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր:
Նախագծերը ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Ներկայացնելով օրինագծերի փաթեթը՝ նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին կայացած գլխադասային հանձնաժողովի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հնչեցված առաջարկություններն ընդունվել և ընդգրկվել են օրինագծերի փաթեթում:
Նիստին ներկա պետնախարար Արտակ Բեգլարյանը և նախագծերի հեղինակը պարզաբանումներ են տվել պատգամավորների բարձրացրած մտահոգություններին և հարցերին:
Օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանն առաջարկել է կողմ քվեարկել:
Հարցի քննարկումից հետո պատգամավորները հանդես են եկել մտքերի փոխանակությամբ:
Քվեարկության արդյունքում օրինափաթեթն ընդունվել է 24 կողմ ձայնով: