|
Փոխարժեքներ
11 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ալեքսանդր Բալտայանը կյանքից հեռացել է 2021թ․ հունիսի 21–ին։ Հուղարկավորությունը տեղի կունենա ս․թ․ հունիսի 23–ին՝ ժամը 18։00–ին, Լյուար սգո սրահում։
Ալեքսանդր Միսակի Բալտայանը ծնվել է 1950թ․ հունվարի 8–ին։ 1970 թվականից աշխատել է քաղավիացիայում՝ որպես օդաչու։ Եղել է քաղավիացիայի վարչության պետի տեղակալ, օդանավի հրամանատար։ Իրականացրել է բոլոր կառավարական չվերթները։
Ա․ Բալտայանը եղել է նախագահական թիվ 1 ինքնաթիռի հրամանատար, ինչպես նաև Կ․ Դեմիրճյանի, Լ․ Տեր–Պետրոսյանի, Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի ինքնաթիռների հրամանատար։ Արժանացել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, Վաստակավոր օդաչու կոչման և մի շարք այլ գովասանագրերի։