կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-14 14:00
Մշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Չեպչյանը

Գևորգ  Չեփչյանը  ծնվել  է  1927թվականի  դեկտեմբերի   10-ին  Դոնի  Ռոստով    քաղաքում:  1948 թվականին  ավարտել  է Երևանի գեղարվեստաթատերական  ինստիտուտի  Վարդան  Աճեմյանի  ղեկավարած   կուրսը: 1948 թվականին  աշխատել  է  Երևանի  Հակոբ  Պարոնյանի  անվան  երաժշտական  կոմեդիայի  թատրոնում,  այնուհետև`  Պատանի  հանդիսատեսի  թատրոնում: 1954 թվականից մինչ օրս աշխատել է Գ. Սունդուկյանի  անվան  ազգային  ակադեմիական  թատրոնում:

1971 թվականին  արժանացել  է  ՀՍՍՀ վաստակավոր  արտիստի  կոչման:  Հեղինակ  է  Վարդան  Աճեմյանին  նվիրված  երկու  գրքի: Դասավանդել  է  Խ. Աբովյանի անվան մանկավարժական  ինստիտուտի   կուլտուրայի  ֆակուլտետի  ռեժիսուրայի  բաժնում: Հանդես է եկել բազմաթիվ  դերերով`  հայ  թատրոնի  տարբեր  բեմերում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում: