կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-20 19:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարծես հատուկ նպատակ կա Սյունիքում թվեր ապահովել իշխող ուժի համար․ Ռուբեն Մելիքյանը՝ Սիսիանի շտաբներում խուզարկության մասին

Սիսիանում դատարանը խուզարկության որոշում է տվել՝ «Հայաստան» դաշինքի շտաբներում հայտնաբերելու համար քվեաթերթիկներ տպող սարք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ Ռուբեն Մելիքյանը մամուլի ասուլիսում։

«Պատկերացրե՛ք, քվեաթերթիկներ տպող սարք ինչ-որ շտաբներում․․․ Սա արդեն որերորդ անգամն է, որ խուզարկություններ են կատարվում ընդդիմադիր ուժերի շտաբներում և որևէ բան չեն հայտնաբերում։  Այսինքն, այդ բոլոր խուզարկությունները եղել են դատարկ։ Հիմա հարց է առաջանում․ այն զեկուցագրերը, որոնց հիման վրա այդ խուզարկություններն իրականացվել են, որոնց հիման վրա դատարան են մտել, դատարանի որոշումներ են ստացել, ովքե՞ր են գրել այդ զեկուցագրերը, կարո՞ղ է «Գուդ գայս-բեդ գայս» պոստեր դնող իմքայլականներն են գրել, նկատի ունեմ «Իմ քայլի» թեկնածու Վիլենին։ Ովքե՞ր են այդ ինֆորմացիայի աղբյուրները, որոնց հիման վրա խուզարկություններ են արել, որոնց հիման վրա ոչինչ չեն հայտնաբերել․ սա լրջագույն խախտում է, չեմ հիշում, որ երբևէ նման կոպիտ միջամտություն լիներ ընտրությունների նախօրեին։ Հատկապես Սյունիքում, կարծես հատուկ նպատակ կա Սյունիքում թվեր ապահովել իշխող ուժի համար»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․