Միասին կարող ենք
կարևոր
1159 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-29 10:16
Հասարակություն

Շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել․ «Հրապարակ»

Շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Հայտնի է, որ «Քաղպայմանագրի» նախընտրական մարզային շտաբների ղեկավարներ են նշանակվել մարզպետները։ Որոշ տեղեկություններով՝ ՔՊ շտաբը նրանց անսահմանափակ հնարավորություններ է տվել, միայն թե կարողանան ձայն բերել իրենց ուժի համար։

Օրինակ, մարզպետները շտաբային աշխատանքի են ընդունում տասնյակ աշխատողների՝ սեփական հայեցողությամբ եւ շատ բարձր աշխատավարձերով, որպեսզի այդ աշխատողները, որոնք իրականում դասական «տասովշչիկներ» են, կարողանան իրենց համայնքներում մարդկանց այս կամ այն կերպ շահագրգռելով` ընտրության տանել եւ ձայներ ապահովել իշխանությունների համար։

Մեզ ասացին, որ մարզային շտաբների աշխատողների քանակը կոնկրետ ու սահմանափակ չէ` ամեն ինչ կախված է տվյալ մարզի, տեղանքի առանձնահատկություններից, հանրային տրամադրություններից:

Մարզպետներն ընդամենը հաստիքացուցակ են ուղարկում կենտրոնական շտաբի պետ Արայիկ Հարությունյանին, որը հաստատում է կամ խմբագրումներ է անում, եւ, ըստ այդմ, համապատասխան ֆինանսավորում է տրամադրվում շտաբներին։

Մի խոսքով, մարզպետների քեֆին քեֆ չի հասնի` եկել է մեծ «խոպանի» ու պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակը: