«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն ուղիղ եթերում դիմեց իրավապահ մարմիններին և ԿԸՀ-ին՝ կոչ անելով դադարեցնել խախտումները:
«ՀՀ հեռացող կառավարությունը և իր գործիք հանդիսացող ԱԱԾ-ն սկսել են հերթական օպերացիան ընդդեմ «Հայաստան» դաշինքի և շտաբերի։ Մեկ զեկուցագրի հիման վրա ներկայացվում է միջնորդություն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ստանա թույլտվություն խուզարկություն իրականացնել Սյունիքի մարզի գրեթե բոլոր նախընտրական շտաբներում»,-ասաց նա։