Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտական առաջադրանքը փոխվել է, պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Հանրապետության հրապարակում դաշինքի ամփոփիչ հանրահավաքին։
«Անցնող 12 օրերին «Հայաստան» դաշինքը եղավ Հայաստանի բոլոր մարզերում, ներկայացրինք մեր ծրագրերը, առավելապել անտեսեցինք հակառակ կողմի զրպարտությունները, վայրահաչոցները և գոռգռոցները, մենք հիմարությունների վրա ժամանակ չծախսեցինք, մենք խոսեցինք Հայաստանի զարգացումից և Հայաստանի երաշխավորված ապագայից»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքն է այն քաղաքական թիմը և ուժը, որը կարող է այս վիճակից դուրս բերել մեր երկիրը։
Այս օրերին մենք ունեինք մի խնդիր, ասաց Սաղաթելյանը, որ ՀՀ քաղաքացուն բացատրեինք, որ այս պայքարը միայն մեր պայքարը չէ, սա յուրաքանչյուր հայ մարդու կռիվն է և այսօր մենք փաստեցինք, որ հաջողել ենք։
«Այսօր «Հայաստան» դաշինքի անունից խոստանում ենք, այն ծրագրերը, որ ձեզ ներկայացրել ենք, ամսի 20-ից հետո դառնալու է կառավարության ծրագիր և իրականություն է դառնալու։ Մենք ձեզ խոստանում ենք, որ մեր յուրաքանչյուր բառի և տառի համար պատասխան ենք տալու և ձեր թիկունքում գործարքի չենք գնալու, ձեզ և մեր պետականությունը չենք դավաճանելու»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ամսի 20-ը մեր կատարած աշխատանքները ամփոփելու և մեր հաղթանակը արձանագրելու օրն է՝ ասաց նա։
«Դրա համար դիմում եմ մեր առաջնագծի մարտիկներին՝ մեր հանձնաժողովի անդամներին և վստահված անձանց, տեղերում լինել խիզախ և վճռական, և մինչև վերջ կռիվ տալ ժողովրդի քվեի համար, թույլ չտալ որևէ ընտրախախտում, պահպանել օրենքի տառը, իսկ նրանց, ովքեր կփորձեն խախտում անել, հենց տեղում ջարդել նրա ձեռքերը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև իր դաշնակցական ընկերներին, նրանց, ովքեր 8 ամիս առաջ Արցախում էին։
«Դուք այդ գործը արիք պատվով և նվիրումով։ Հիմա մարտական առաջադրանքը փոխվել է, պայքարը տեղափոխվել է ընտրատեղամաս․ պահանջում եմ ձեզանից՝ մեր մյուս քաղաքացիների հետ թև թևի տված, պայքարել ժողովրդի քվեների համար։ Ամսի 20-ին ընտրատեղամասում որոշվելու է Հայաստանի ու Արցախի ապագան․ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն ձեր ընկերների հիշատակի, պարտավոր եք մինչև վերջ պայքարել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Հունիսի 20-ը Սրադարապատ է՝ վստահեցրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․